Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի, անշուշտ, նաև երբեմն մեծ համարձակություն պահանջող գիտափորձերի իրականացման մեխանիզմի կիրառման, Եվրոպայում, ինչու ոչ` նաև ամբողջ աշխարհում, առաջատար առողջապահական տերություն է համարվում:

 

Օրերս Հայաստանի Ամերիկյան համալսարանում ուսանողների, բարեփոխումների, ապացուցողական բժշկության կողմնակիցների, առողջապահական գործի կազմակերպիչների, փորձի փոխանակման և համագործակցության ջատագովների համար դասախոսությամբ հանդես եկավ հայազգի պրոֆեսոր, Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, Միացյալ Թագավորության առողջապահության և կենսագիտության  համաշխարհային դեսպան, Ազգային գլոբալ առողջապահության ծառայության (NHS Global) նախագահ, ինչպես նաև, Միացյալ Թագավորության գործարարության գծով դեսպան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի  Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի վստահորդների խորհրդի անդամ լորդ Արա Դարզին:

 

Բժշկության և վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար 2002 թվականին նրան շնորհվել է Բրիտանական կայսրության Ասպետի կոչում: Արա Դարզին Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ է դարձել 2007 թվականին և մինչև 2009 թվականը պաշտոնավարել է որպես Լորդերի պալատի կողմից նշանակված Առողջապահության նախարար: Նույն թվականին նաև նշանակվել է Միացյալ թագավորության առողջապահության  և կենսագիտության  համաշխարհային դեսպան, իսկ 2010 թվականին  վարչապետ Դևիդ Քեմերոնի կողմից վերահաստատվել է նույն պաշտոնում: Լորդ Դարզիի  ղեկավարությամբ իրականացվող հետազոտություններն ուղղված են նորարարական վիրաբուժության լավագույն փորձի ստեղծմանն ու ներդրմանը` առողջապահության անվտանգության և որակի ընդլայնման նպատակով: Լորդ Դարզիի  գիտական հետազոտություններն արտացոլված են նրա ավելի քան 600 աշխատություններում: Նա ընտրվել է Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի և Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Իմպերիալ քոլեջի համաշխարհային առողջապահության նորարարության ինստիտուտի նախագահն է: 

 

Ակտիվ բժշկությունից մանկավարժական աշխատանքի ու բժշկական բարեփոխումների քաղաքականության բնագավառ տեղափոխված վարչական ղեկավարի ու վիրաբույժի դասախոսության թեման կարծում ենք հետաքրքրություն կառաջացնեն մասնագետների շրջանում, քանզի դրանք և ուսանելի են, և թարմ շունչ են հաղորդում առողջապահության ոլորտը XXI դարի պահանջներին համահունչ տեսնելու իրենց հանդգնությամբ և տրամաբանությամբ:

 

«Իմ նախնիների հայրենիք այցելելը նման առաքելությամբ, ինձ համար մեծ պատիվ է, քանի որ սա իմ երկրորդ այցն է, այս անգամ արդեն ոչ որպես վիրաբույժ, այլ քաղաքականության միջոցով բժշկական հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ, ելքեր, գաղափարներ ներկայացնող քաղաքացի, ով մտահոգ է հանրային առողջության ապագայով,- իր դասախոսությունն այսպես սկսեց ԱրաԴարձին: -Մտնելով քաղաքականության բնագավառ և աշխատելով տեխնոլոգիական ռեֆորմներ իրականացնելու ոլորտում, նպատակս է եղել հնարավորինս նպաստել հասարակության կյանքի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

 

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե առողջապահությունը փակ զամբյուղ է: Կյանքի ակնկալվող միջին տևողության ավելացումը միայն առողջապահության ֆինանսավորումների ավելացման մենաշնորհը չէ, քանի որ, հաճախ անսպասելի, դժվար բուժելի, անբուժելի հիվանդությունները, էլ չեմ խոսում տարածաշրջանային և անգամ մայրցամաքային համաճարակների բռնկումների դեպքում, ավելացված ֆինանսներն ուղղակի ի զորու չեն լիովին շտկելու իրավիճակը: Այս դեպքում մեզնից յուրաքանչյուրը որպես բժիշկ և քաղաքացի պետք է ինքն իրեն կրկնի.«Ես ուզում եմ, ես կարող եմ, ես պարտավոր եմ լրջորեն պայքարել` հանուն առողջ կյանքի»: Նոր մոտեցմամբ չափորոշիչներով, որոնք 100 տոկոսանոց արդյունք են խոստանում:

 

Դժբախտաբար, քաղաքականություն մշակողների համար առողջապահական ծառայությունն ավելորդ ծախս է: Այստեղից էլ` ուղղակի չեն ուզում հրաժարվել հնից: Բժիշկների առավել մեծամասնությունը պահպանողականների մի խումբ է. փորձիր ինչ-որ բան փոխել և քեզ մեղմ ասած, չեն սիրի: Այս համոզման ես եկա, երբ Միացյալ թագավորությունում ղեկավարում էի առողջապահության ոլորտը: Պայքարելով` ես հասա նրան, որ ապացուցեմ` ներդրումների, ծախսերի չափը որակի հետ ոչ մի կապ չունի: Բուժման որակի բարելավման համար ի՞նչ են անում մեր բժիշկները, բուժքույրերը, ապացուցողական ի՞նչ բազա ունենք, ի±նչ ենք անում մայրական և մանկական մահացությունը նվազեցնելու ուղղությամբ:

 

Բավական երկար ժամանակ ես առողջապահական հանձնաժողով եմ գլխավորել և եկել այն համոզման, որ բժիշկներն ուղղակի խուսափում են ռիսկից:«Այսքան ենք ծախսում, այսքան ներդրեք». սա կլինիկաների ղեկավարների, առհասարակ, ոլորտի քարացած մտածողությունն է: Սա են ժառանգության ստացել` առանց գիտակցելու, որ, եթե խելացի բժիշկ կամ բուժքույր ես, պետք է ապրես բարեփոխումների ռիթմով` հաճախ ինքդ դառնալով այդ փոփոխության հեղինակը:

 

Վերջին երկու-երեք տարիներին քաղաքականության բնագավառի իմ դիտարկումներով համոզվեցի, որ, օրինակ, ԱՄՆ-ում կայուն առողջապահական համակարգ գոյություն չունի: Այստեղից էլ` ծախսերի և որակի միջև գոյություն ունեցող անջրպետը, որտեղ բժիշկը հիվանդի համար անում է հնարավորը, այլ ոչ թե անհրաժեշտը:

 

100-150 տարի առաջ էլ Լոնդոնում հիվանդանոցներ են եղել, բուժումը, ինչպես մինչև վերջերս, իրականացվել է պլանավորված, քարացած չափորոշիչներով:

 

Բուժման ընթացակարգ մշակեցինք ոչ միայն Լոնդոնի, այլև 60 մլն բնակչություն ունեցող երկրի համար, որակի միասնական չափորոշիչներով, մայրաքաղաքից մինչև ամենահեռավոր գավառ: Յուրաքանչյուր հիվանդանոցի, կլինիկայի կատարված աշխատանքը հաշվետվության կարգով մտցվում է համակարգ` դրանով իսկ թափանցիկ դառնալով թե համակարգի մասնագետ բժիշկներին ու բուժանձնակազմին, թե բուժվող հիվանդներին, թե ազգաբնաչկությանն առհասարակ: Բարեփոխվել են հիվանդասենյակները` մահճակալների ներքնակների մանրէազերծ լինելուց մինչև դռան բռնակների պտուտակների կատարելություն: Մեր այս ներդրումը խրախուսվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այսօր երկրում բժիշկը վճարվում է  ըստ արձանագրած   ցուցանիշների. որի հետևանքը եղավ մահվան հիմնական պատճառների 48%-ով նվազումը: Կիրառվում է բիզնես-մեթոդ  կամավոր խթանիչների համար (ծխել, գինեմոլություն, թմրամոլություն և այլն):  Ինտեգրված բուժման ներդրումը տվել է իր արդյունքները: Լուրջ հեղափոխություն է կատարվել ռիսկային գործոնների դեմ պայքարում: Ներդրումների 71 տոկոսը ուղղորդվել է ծխելու դեմ պայքարին (ես զարմանքով նկատեցի, որ ձեզ մոտ ծխողների թիվը կրկնակի ավելացել է): 

 

Որպես հարկ վճարող` մենք ներդրումներ ենք անում նրանց համար, ովքեր կատարած աշխատանքի ապացույցներ են ներկայացնում ոչ միայն դեղագործության, այլև մյուս բնագավառներում. չկա ապացուցողական բազա, չի կարող գոյություն ունենալ նաև համակարգ:

 

Այս առումով ուղղակի անհրաժեշտություն է դառնում կլինիկաների առաջատար մասնագետների փոխհամագործակցությունը: Սա մեզ տանում է բժիշկների անհատականացման: Ամեն ինչ կփոխվի տեխնոլոգիաների փոփոխման արդյունքում: Ինչպես ասում են.«Այլևս չեն լինելու գոլֆ խաղացող բժիշկներ»:

 

Լորդ Դարզիի դասախոսության ընթացքում ունկնդիրների առաջադրած հարցերը հստակ պատասխաններ ստացան, քանի որ բանախոսը ձգտում էր, որպեսզի առողջապահական համակարգը,  անկախ երկրից և աշխարհամասից, մտահոգ լինի Երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության առողջությամբ: Իսկ դրա համար ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի` ամբողջ նվիրվածությամբ, կյանքը ոչ թե մղձավանջ, այլ տոն դարձնելու տրամաբանությամբ:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ